Քեն տիկնիկին նմանվելու համար պլաստիկ վիրահատությունների վրա ավելի քան 430 000 դոլար ծախսած բրազիլացին հիվանդանոցում է հայտնվել քթի ձևը փոխելու անհաջող պրոցեդուրայից հետո, որը սկսել է քայքայել նրա օրգանիզմը: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Նշվում է, որ Ռոդրիգո Ալվեսի մոտ նեկրոզ (մաշկի մեհացում) է սկսվել, ինչը կարող է հանգեցնել տղամարդու դեմքից օրգանը հեռացնելուն:
Լոնդոնում ապրող 32-ամյա բրազիլացին 2004 թվականից ենթարկվել է 42 վիրահատություն: Ալվեսը վերջին վիրահատությունն արել է 2016 թ. փետրվարին, բայց որոշ ժամանակ անց հիվանդանոցում է հայտնվել, որովհետև քթի մեջ անցք է գոյացել: Ներկայումս տղամարդը դժվարությամբ է շնչում:
Ի՞նչ որոշում կընդունեն բրիտանացի բժիշկներն Ալվեսի վիճակը բարելավելու համար՝ դեռ հայտնի չէ:






















































