Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով բանակում գիտական ներուժի օգտագործման վերաբերյալ հարցին, նշեց. «Մեր հնարավորությունների սահմաններում գիտական այն մշակումները, որոնք հնարավոր է կիրառել, կիրառվում են: Օրինակ՝ 2-3 կմ հեռավորության վրա ցանկացած շարժում կարող ենք գրանցել»:
Հարցին՝ գիտությունների դոկտոր Սուրիկ Խաչատրյանը հենց դա՞ է կիրառում առաջնագծում, Ռ. Մարտիրոսյանը պատասխանեց. «Դոկտոր Խաչատրյանին չեմ ճանաչում»:
Ռ. Մարտիրոսյանի հավաստմամբ՝ ներկայում ռազմաարդյունաբերական համալիրը զարգացնելու համար ստեղծվում է խորհուրդ, խորհրդին կից ձևավորվում են գիտատեխնիկական ենթահանձնաժողովներ:
Մանրամասները՝ տեսանյութում








































