Դուբայում ընթացող ավանդական Դուբայ Օփեն մրցաշարում կայացել են մեկնարկային առաջին երեք տուրերի հանդիպումները:
Մեր շախմատիստներից Վլադիմիր Հակոբյանը իր բոլոր երեք հանդիպումներն էլ ավարտել է հաղթանակով և 8 այլ շախմատիստների հետ միասին գլխավորում է հեղինակավոր այս մրցաշարի աղյուսակը:
Գաբրիել Սարգսյանը և Զավեն Անդրիասյանը վաստակել են 2,5-ական միավոր և ընթանում են առաջտարներին հետապնդողների թվում:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամլո ծառայություն









































