Թուրքիայի հետախուզությունը նախազգուշացրել է այն մասին, որ ծայրահեղական ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման հաջորդ թիրախը լինելու է կաթոլիկ աշխարհի հոգևոր կենտրոնը` Վատիկանը:
Թուրքական «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը պարզել են թուրքական հետախուզական խմբերը, որոնք համապատասխան նախազուշացումն արդեն փոխանցել են Վատիկանին:
Բացի այդ, թուրքական հետախուզության տվյալներով` ԴԱԻՇ-ն ահաբեկչական գործողություններ է նախապատրաստում նաև Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում:









































