Սիրիայում տեղի ունեցած ընտրությունները հազիվ թե կարելի է համարել վստահելի, ազատ և արդար: Այդպիսի կարծիք է արտահայտել ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջոն Քիրբին, հայտնում է TASS-ը:
«Դժվար է պատկերացնել, թե Սիրիայում անցկացված խորհրդարանական ընտրությունները որքանով կարելի է համարել վստահելի, արդար և նույնիսկ ազատ»,- ասել է Քիրբին: Նրա խոսքերով` երկրի բնակիչները սեփական կառավարության կողմից ենթարկվում են հարձակումների: «Անկեղծ ասած, մի քանի միլիոն սիրիացիներ արդեն չեն գտնվում երկրում, նրանք չեն մասնակցել այդ ընտրություններին, քանի որ ստիպված լքել են տները»,- ավելացրել է նա:




































