Ուկրաինայի Գերագույն ռադան Վլադիմիր Գրոյսմանին հաստատել է երկրի վարչապետի պաշտոնում՝ միաժամանակ բավարարելով կառավարության նախկին ղեկավար Արսենի Յացենյուկի պաշտոնաթողության դիմումը։
Մինչ այս խորհրդարանի խոսնակի պաշտոնը զբաղեցրած Գրոյսմանի թեկնածությունը պաշտպանել է 257 պատգամավոր: Դեմ է քվեարկել 50 պատգամավոր:
Գրոյսմանն ապրիլի 13-ին հայտարարել էր վարչապետի աթոռը զբաղեցնելու իր համաձայնութան մասին՝ փոխացնում է Korrespondent-ը։










































