Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Բյուլենթ Բոսթանօղլուն հայտարարել է, որ ծովային անվտանգության ապահովման ոլորտում շարունակվում է Թուրքիայի ու Ռուսաստանի միջև համագործակցությունը՝ չնայած երկու երկրների հարաբերություններում ծագած ճգնաժամին:
Ելույթ ունենալով Ստամբուլում ծովային անվտանգության թեմայով կազմակերպված սիմպոզիումում՝ Բոսթանօղլուն հայտարարել է. «Չնայած նրան, որ Ռուսաստանը մեզ համար ստեղծում է տարբեր խնդիրներ՝ մենք շարունակում ենք համագործակցությունը ռազմածովային ոլորտում: Այն կտա իր արդյունքները:
Ներկայումս ծովային անվտանգությունը կարող է երաշխավորվել միայն համատեղ աշխատանքի ճանապարհով: Տվյալ ոլորտի խնդիրները պետք է լուծվեն միջազգային իրավունքի նորմերի օգնությամբ: Ծովը մեզ կպատճառի միայն տհաճություններ, եթե մենք մեր տարաձայնությունները չհաղթահարենք օրենքի շրջանակներում»:









































