Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

Բորդյուժան գալիս է Հայաստանին ձեռնաշղթա հագցնելու

Այսօր Երևան է ժամանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա հանդիպելու է Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին, Սերժ Սարգսյանին, Էդվարդ Նալբանդյանին, Սեյրան Օհանյանին: Ինչո՞ւ է գալիս Բորդյուժան: Պետք է ենթադրել, որ Բորդյուժան գալիս է Հայաստանին, այսպես ասած, կարգի հրավիրելու:

Բանն այն է, որ եթե այդ մարդը որևէ այլ նպատակով էր գալու Հայաստան, այսպես ասած՝ անվտանգության դաշնակցային գործերով, ապա նա Հայաստան պետք է գար ապրիլի 2-ին կամ 3-ին, կամ գոնե 4-ին, քանի դեռ Արցախն ու Հայաստանը դիմագրավում էին ադրբեջանական ագրեսիան: Եթե Բորդյուժան գալիս էր որպես դաշնակից, ապա նա Հայաստան պետք է գար հենց այդ ժամանակ՝ թե՛ դաշնակցային հարցեր քննարկելու, թե՛ նաև ագրեսոր Ադրբեջանին ցույց տալու, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է կատարել դաշինքային պարտավորությունները:

Այն մտքերը, թե Արցախը Հայաստանի դե յուրե տարածք չէ և ՀԱՊԿ պատասխանատվության գոտի չէ, հեքիաթներ են միամիտների համար կամ պարզապես քաղաքական դեմագոգիա: Համենայնդեպս Ղրիմի հարցում Ռուսաստանը, որ ՀԱՊԿ-ի լոկոմոտիվն է, կարծեք թե առանձնապես չկաշկանդվեց դե յուրե սահմանափակումներով: Եվ ոչ էլ Աստանան ու Մինսկն են սահմանափակվում դե յուրե դաշնակից Հայաստանի փոխարեն որևէ կերպ դե յուրե ՀԱՊԿ մեջ չտեղավորվող Ադրբեջանին աջակցելուց:

Եվ ուրեմն՝ Բորդյուժան Երևան է գալիս Հայաստանին զսպելու և այսպես ասած՝ դաշնակցային կապանքները ձգելու: Մեդվեդևը եկավ դա ԵՏՄ շրջանակում անելու, և ինչպես երեկ տեսանք՝ արեց ի դեմս Հովիկ Աբրահամյանի մոսկովյան վոյաժների, հիմա Բորդյուժան գալիս է ՀԱՊԿ շրջանակում կապանքները ձգելու, որպեսզի Հայաստանը շատ չոգևորվի Ադրբեջանի նկատմամբ տարած բարոյա-հոգեբանական և նաև ռազմական հաղթանակով, որը կասեցվեց Մոսկվայի միջնորդությամբ:
Հայաստանի իշխանությունը կշիռ չունեցավ չմեկնելու Մոսկվա ԵՏՄ վարչապետների հավաքին, որը պետք է Երևանում տեղի ունենար, սակայն ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության տեղի ունեցավ Մոսկվայում: Ամենայն հավանականությամբ կշիռ չի լինի նաև Բորդյուժայի հարցում, որին Երևանում պարզապես շատ գեղեցիկ կերպով կարող են տեղեկացնել, որ Հայաստանը հիասթափված է դաշինքի անդամների ընդհանրապես պահվածքից և ներկայումս չունի ՀԱՊԿ-ի շրջանակում որևէ քննարկելու բան՝ դաշնակիցների վարքը հստակեցնելուց բացի:

Հայաստանի համար այստեղ ամեն ինչ պետք է լինի չափազանց պարզ ու հստակ՝ կա՛մ ՀԱՊԿ դաշնակիցները ճշգրտում և բացատրում են իրենց պահվածքը և պարտավորվում միջամտել անմիջապես, երբ Հայաստանին կսպառնա որևէ վտանգ՝ ուղղակի, թե անուղղակի, կա՛մ Հայաստանը իմաստ չի տեսնում շարունակել ՀԱՊԿ-ի անդամությունը:
Իշխանությունները, սակայն, նման հարցադրումների ունակ չեն: Եվ այստեղ արդեն ընդհանրապես ինտրիգ էլ չկա: Հայաստանի իշխանական համակարգն ունակ չէ կամային որոշումների: Ինտրիգն այստեղ ընդհանրապես այն է, թե արդյոք Հայաստանում որևէ քաղաքական ուժ կամ ուժեր ունա՞կ են ՀԱՊԿ-ի առաջ նման հարցադրումները դարձնել հասարակական-քաղաքական օրակարգի մաս և թելադրել Հայաստանի անվտանգության մեխանիզմների արդիականացման քաղաքական գործընթաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում