Փախստականների խնդիրը լուծելու համար Եվրոպային անհրաժեշտ է լրացուցիչ 15 միլիարդ դոլար, հայտնել է Եվրահանձնաժողովում փախստականների խնդիրների և բյուջեի հարցով փոխնախագահ Կրիստալինա Գեորգիևան փախստականների խնդիրներին նվիրված Արժույթի միջազգային հիմնադրամի «Գարնանային հանդիպումներ-2016»-ի շրջանակներում, փոխանցում է RIA Novosti-ն:
ԵՄ մտադիր է արագացնել Թուրքիայի կողմից իրականացվող փախստականներին օգնելու նախագծերին 3 միլիարդ եվրոյի տրամադրումը, իսկ այդ միջոցների օգտագործումից հետո 2018 թվականի վերջին տրամադրել լրացուցիչ 3 միլիարդ եվրո նույն կարիքների համար:








































