«Հայաստանի տնտեսական մարտահրավերները» քննարկումների շարքի հերթական թեման Հայաստանի ժողովրդագրական խնդիրները և լուծման ուղիներն են: Առաջնային խնդիրը ծնելիության նվազումն է: Ճիշտ է 2000-ականների համեմատ վերջին տարիներին մոտ 10 000-ով ծնելիության աճ է արձանագրվել, սակայն Հայաստանի համար այս թիվը շարունակում է մտահոգիչ մնալ:
Մտահոգիչ է նաև սեռով պայմանավորված ծնելիությունը. վերջին տարիներին ծնվածների մեջ տղաներն ավելի շատ են, քան աղջիկները:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի խոսքով՝ եթե այսպես շարունակվի, ապա մինչև 2060թ. 93000 աղջիկ կամ ապագա մայր Հայաստանում չի ծնվի:
Մանրամասները՝ տեսանյութում:









































