Սիրիացի ժողովուրդը այսօր քվեարկելով խորհրդարանական ընտրություններում՝ ամբողջ աշխարհին ապացուցում է երկրի ճակատագիրը որոշելու իր իրավունքը: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալեմը, որն ինքը քվեարկել է Դամասկոսում ընտատեղամասերից մեկում:
«Մենք միշտ հայտարարել ենք, որ միայն սիրիացի ժողովուրդը կարող է որոշել իր ապագան,- ասել է նա:- Ժողովուրդն այսօր եկել է ընտրության և հենց դա ցույց տվել»:
«Ոչ ոք՝ բացի ժողովրդից, չի կարող գնահատականներ տալ ընտրություններին՝ դրանք լեգիտիմ են թե ոչ լեգիտիմ»,- շարունակել է նախարարը: «Նրան, ով ասում է, որ ընտրությունները ոչ լեգիտիմ են, մեր ժողովուրդը պատասխանում է խորհրդարանական ընտրություններին իր մասնակցությամբ»,- հավելել է նա:









































