Բրյուսելի Մոլենբեկ կոմունայի վարչակազմը աշխատանքից հեռացրել է Մուհամադ Աբդեսլամին՝ Փարիզի ահաբեկչությունների կազմակերպման կասկածյալներից մեկի՝ Սալահ Աբդեսլամի եղբորը։ Այս մասին հայտնում է La Derniere heure-ը։
Թերթի տվյալներով՝ մինչև 2015 թվականի նոյեմբերի 13-ը Մուհամադ Աբդեսլամը կոմունալ ծառայող է աշխատել օտարերկրացիների գրանցման բաժնում: Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հաջորդ օրը նա հիվանդության տեղեկագիր է վերցրել և այնուհետև ժամանակավոր անաշխատունակության պատճառով հինգ ամիս չի հայտնվել աշխատավայրում:
Բանտում իր եղբայր Սալահին այցելելուց հետո Մուհամադը պնդել է, թե եղբայրն սկզբնապես չի իմացել Ֆրանսիայի մայրաքաղաքում ահաբեկչական գործողությունների ծրագրման մասին:
Աշխատանքից ազատելուց հետո Աբդեսլամին կվճարվի արձակման նպաստ, քանի որ նա կոմունալ ծառայողի վարքականոնը չի խախտել, նշել է թերթը:
Փարիզում ահաբեկչական գործողությունների կազմակերպման կասկածյալներից մեկը՝ Սալահ Աբդեսլամը, ձերբակալվել է մարտի 18-ին Բրյուսելի Մոլենբեկ կոմունայում իրականացված հատուկ գործողության ընթացքում:










































