Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ներքաղաքական էպատաժը շարունակել է Վովա Գասպարյանը

Չորս օր տևած արցախյան նոր պատերազմը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում է ստեղծել նոր իրավիճակ, այլ ակնհայտորեն որոշակի շարժեր է առաջացրել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակում:

Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպմանը, դրա վերաբերյալ Տեր-Պետրոսյանի հարցազրույցին, հանդիպման որևէ ցանկություն չունենալու և նման հանդիպումների արդյունավետությանը թերահավատորեն մոտենալու Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը հաջորդում է մեկ այլ շատ ուշագրավ հայտարարություն, որը, ըստ լրատվամիջոցների, արել է ապրիլի 12-ին Լեռնային Ղարաբաղ այցելած ոստիկանապետ Վովա Գասպարյանը: Նա խոսել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձի մասին՝ ասելով, որ Ղարաբաղի ղեկավարությունը ճիշտ կանի, եթե օգտագործի նախկին հրամանատարի ահռելի փորձը:

Սամվել Բաբայանը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարն էր, հետո նա հեռացվեց պաշտոնից, երբ նախագահ էր Արկադի Ղուկասյանը: Դրանից հետո Բաբայանը Ղարաբաղում սկսեց ընդդիմադիր գործունեություն ծավալել, իսկ 2000 թվականին տեղի ունեցավ մահափորձ Արկադի Ղուկասյանի դեմ, որի համար մեղադրեցին Բաբայանին ու դատապարտեցին 15 տարի ազատազրկման: Սակայն մի քանի տարի անց Բաբայանն ազատ արձակվեց, տեղափոխվեց Հայաստան և սկսեց քաղաքական գործունեություն ծավալել արդեն Հայաստանում՝ հանդես գալով ընդդիմադիր դիրքերից: Սակայն այդ գործունեությունն էլ երկար չտևեց, և 2007 թվականին չկարողանալով իր «Դաշինք» կուսակցությամբ մտնել խորհրդարան՝ Սամվել Բաբայանն, ըստ էության, իր կուսակցությամբ աստիճանաբար մղվեց լուսանցք, փորձեց անհաջող միավորում կազմել ՀՌԱԿ-ի և Ալբերտ Բազեյանի կուսակցության հետ, իսկ հետո հայտնվեց ինչ-որ աղմկոտ ֆինանսական պատմությունների մեջ՝ ըստ մամուլի, և հեռացավ Հայաստանից:

Այժմ նա որևէ ասպարեզում չկա, սակայն, փաստորեն, նրա անունը և նրա փորձն օգտագործելու հեռանկարը շոշափում է ԼՂՀ այցելած Վովա Գասպարյանը: Իսկ դա նշանակում է, որ դա շոշափում է Սերժ Սարգսյանը, քանի որ հազիվ թե Վովա Գասպարյանը շոշափեր այդ նուրբ հարցը առանց Սերժ Սարգսյանի իմացության:

Հետաքրքրականն այստեղ այն է, որ Սամվել Բաբայանը Սերժ Սարգսյանի նախագահությունից հետո դիտարկվում էր Ռոբերտ Քոչարյանի, այսպես ասած, թևի կամ թիմի շրջանակի ներկայացուցիչ: Եվ Բաբայանի անունը Վովա Գասպարյանի միջոցով շրջանառելը հետաքրքրական է դառնում հենց այս տեսանկյունից՝ հարց առաջացնելով, թե արդյո՞ք Բաբայանի անվան շոշափումը Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան անուղղակի շփման և պայմանավորվածության դրսևորում կամ տարր է՝ երբ բացակայում է անմիջական շփման և հաղորդակցության ցանկությունը, թե՞ Սերժ Սարգսյանը փորձում է Սամվել Բաբայանին իր ծրագրերի մեջ ներգրավելով՝ ըստ էության ևս մեկ քայլով թուլացնել Ռոբերտ Քոչարյանին: Չի բացառվում նաև այն, որ այստեղ Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Բաբայանն են հասել նրան, որ գոնե Լեռնային Ղարաբաղի դաշտում կարողանում են վերականգնել որոշակի դիրքեր:

Եվ վերջապես՝ պակաս հավանական չէ և այն, որ Սամվել Բաբայանը ամենևին չի հանդիսանում Քոչարյանի թևի կամ շրջանակի ներկայացուցիչ և Սերժ Սարգսյանը առայժմ անհայտ նպատակով նրան առաջարկում է մտնել խաղի մեջ, բայց արդեն փաստորեն ոչ թե Հայաստանում, այլ Ղարաբաղում: Չի բացառվում, որ խոսքը նույնիսկ ոչ թե Բաբայանի խաղի մեջ մտնելու մասին է, այլ ոստիկանապետ Գասպարյանի մակարդակով նման ակնարկ անելու միջոցով ընդամենը այդ գործոնը Ղարաբաղի քաղաքական դաշտում և ընդհանրապես իշխանական համակարգում ինչ-ինչ հարցեր լուծելուն ծառայեցնելու մասին:

Բոլոր դեպքերում, իրադարձությունները բավական արագ են զարգանում ոչ միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ, այլ նաև Հայաստանի և Ղարաբաղի ներսում: Այստեղ, իհարկե, առաջնային հարցերից մեկն այն է, թե ինչը ինչով է պայմանավորված: Այսինքն՝ արտաքի՞ն իրավիճակն է փորձ արվում ծառայեցնել ներքին խնդիրներ լուծելուն, թե՞ հակառակը: Իհարկե, միանգամայն հավանական են զուգահեռ գործընթացները: Թե որքանով է այս ամենում արտահայտված հանրային շահը, շատ դժվար է ասել: Փաստ է այն, որ ըստ էության ակտիվանում է անցնող երկու տասնամյակի դերակատարների շրջանակը: Միգուցե նույն սուբյեկտների արդեն տարբեր հարաբերությունների, փոփոխված տանդեմների, տրիոների կամ կվարտետների տեսքով, բայց սուբյեկտների միևնույն կազմով:

Այսինքն՝ ըստ էության խոսք է գնում յուր շրջանին վերադառնալու մասին, այն դեպքում, երբ Հայաստանն ունի փակ շրջանից դուրս գալու կենսական անհրաժեշտություն բոլոր առումներով, այդ թվում՝ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական: Եվ այդ իմաստով, իհարկե, առկա գործընթացներում թե՛ պետության, թե՛ հանրության համար մարտահրավերը բավական շոշափելի է, և այս ամենում առանցքային հարցն այն է, թե շրջանաձև այդ ընթացքին այս անգամ կենսունակ և մրցունակ ի՞նչ կարող է հակադրել հասարակությունը՝ շրջանից դուրս գալու համար, օղակի սեղմում թույլ չտալու համար:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում