ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինների թիվը Սիրիայում և Իրաքում ներկայում ամենաքիչն է 2014-ից ի վեր։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինկենը Սենատում լսումների ժամանակ։
«Մենք համարում ենք, որ ԴԱԻՇ-ի գրոհայինների թիվն ամենացածրն է այն ժամանակից ի վեր, երբ մենք սկսել ենք 2014-ին նրանց ուժերի մոնիտորինգը»,- ասել է նա՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Բլինկենը նաև պատմել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հաջողությունների մասին։ «Մենք Իրաքում ազատագրել ենք մեկ տարի առաջ ԴԱԻՇ-ի կողմից վերահսկվող տարածքների 40 տոկոսը և 10 տոկոսը՝ Սիրիայում»,- ասել է նա։
Նշվում է, որ լսումներին, որի թեման է դարձել ծայրահեղականության դեմ պայքարը, մասնակցել է նաև իռլանդական U2 ռոք-խմբի առաջնորդ Բոնոն։









































