Thursday, 06 06 2024
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան
19:10
Եմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմ
19:00
ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը
18:50
Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին
18:40
Նավթի գներն աճել են- 05-06-24
18:30
ԱՄՆ-ն անհանգիստ է Իսրայել-Լիբանան սահմանային լարումից
18:20
Ուկրաինայում մինչև տարեվերջ կզինվորագրեն 120.000 մարդու
18:10
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա
Վրաստանը բացահայտել է «թիկունքին հարվածի» փո՞րձ՝ Թուրքիայից
17:50
Արգենտինայի կառավարությունը պատրաստվում է կրճատել ևս 50 հազար պետական ​​ծառայողի
Սահակաշվիլին դեմ է վրացի երիտասարդների կուսակցականացմանը
17:35
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը
17:30
«Ուկրաինայի հռետորաբանությունը կարող է հանգեցնել ատոմային պատերազմի». Թրամփ
Գեղարքունիքում 19-ամյա տղան սպանել է եղբայրներից մեկին, մյուսին մարմնական վնասվածք պատճառել
17:20
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց հասցրած հարվածների մասին
Մեհրաբյան Online
17:15
ԱՄՆ-ն չի բացառում Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության վերանայումը
17:14
Ֆրանսիայում համաշխարհային ղեկավարների և վետերանների մասնակցությամբ անցկացվում են Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի միջոցառումները
17:10
Անգլիայի ափերի մոտ 84 անօրինական միգրանտների տեղափոխող նավակ է շրջվել
Եվրամիությունը անում է այն, ինչ Հայաստանն է խնդրում. գնդակը այժմ ձեր դաշտում է
Մենք այստեղ ենք աջակցելու Հայաստանի դիմակայունությանը՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտներում

Ինչ է կատարվում այդ «դռների հետևում». մի չարաշահեք ժողովրդի համբերությունն ու հավատը

Սերժ Սարգսյանը երեկ անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել և քննարկելով ղարաբաղյան չորսօրյա պատերազմից հետո ստեղծված վիճակը՝ լսել կատարված անհրաժեշտ քայլերի մասին և տվել անհրաժեշտ հանձնարարականներ: Երեկ տարածված այս հաղորդագրության մեջ չկան մանրամասներ, չկա Սերժ Սարգսյանի խոսք, չկան ուղենիշներ, անելիքներ և այլն:

Արդեն մի քանի օր շարունակ Հայաստանի իշխանությունները ամենաբարձր մակարդակից մինչև շարքային ՀՀԿ-ական խոսում են նոր իրավիճակի, դասերի, փոփոխությունների վճռականության և անհրաժեշտության, ազգային համախմբման և նման այլ գեղեցիկ բաների մասին, սակայն այդ ամենի ընթացքում այդպես էլ որևէ կերպ պարզ չէ, թե ինչ կոնկրետ քայլեր են պատրաստվում այդ ամենն իրականացնելու ուղղությամբ, որն է իշխանությունների առաջին քայլը, երկրորդը, երրորդը, չորրորդը:

Լավ, միանգամայն հասկանալի է, որ քայլերը չեն կարող լինել բացառապես տեսանելի և հրապարակային, իհարկե՝ դրանցում կարող են լինել գործողություններ, որոնք պահանջում են որոշակի գաղտնիություն, ոչ հրապարակայնություն: Սակայն, այս ամենով հանդերձ, վերջիվերջո պետք է լինեն նաև հրապարակային քայլեր՝ ուղղված իրավիճակի, որակի փոփոխության, ուղղված կոնկրետ արդյունքներ ապահովելուն: Իսկ այդպիսի քայլեր չկան, չկան շփումներ հասարակության հետ, հասարակության հետ երկխոսության փորձեր, ուղիղ խոսքի փորձ:

Սերժ Սարգսյանը չի դիմել հասարակությանը, ժողովրդին, թեև Գերմանիայում հայտարարում էր, որ ժողովրդի հավատի մեջ է ուժը: Ինչո՞ւ, ուրեմն, Սերժ Սարգսյանը քառօրյա պատերազմից հետո չի դիմել այդ ուժի՝ ժողովրդի օգնությանը, թե՞ այդ օգնությունը պետք էր միայն թշնամու ագրեսիան զսպելու համար, իսկ հետո արդեն ժողովուրդը ոչ թե օգնող, այլ խանգարող գործոն է և չի նպաստում քաղաքական ներքին կամ արտաքին խաղերին ու կոմբինացիաներին: Սրանք հարցեր են, որոնք սրվում են խաղաղության կամ կրակի դադարեցման ամեն հաջորդ օրվա հետ: Եվ որքան այս հարցերը չեն ստանում պատասխաններ, այնքան թուլացնում են Հայաստանը, այնքան ջլատում են այն համընդհանուր ոգևորությունն ու մեծ էներգիան, որ արտաքին ագրեսիային դիմագրավելու համար բռնկվեց ապրիլի 2-ից:

Այդ էներգիան պետք է ոչ պակաս արդյունավետությամբ օգտագործվի նաև խաղաղ պայմաններում կամ ոչ պատերազմական պայմաններում՝ կրակի դադարեցումը խաղաղության վերածելու համար, արժանապատիվ խաղաղության վերածելու համար, ժողովրդի ուժը բազմապատկելու համար: Այս ամենի փոխարեն, մենք տեսնում ենք միայն քաղաքական ցուցանակներ՝ տարբեր իրադարձությունների, անցուդարձերի ներքո, չիմանալով սակայն, թե ինչ է կատարվում այն «դռների» հետևում, որոնց վրա կախվում են այդ ցուցանակները: Եվ կուտակված էներգիան աստիճանաբար սպառվում է այդ դռների հետևում տեղի ունեցողը հասկանալու ջանքերի վրա:

Այստեղ կա մի շատ էական հանգամանք: Միգուցե Հայաստանի իշխանությունն իր ամբողջատիրական բնույթով հենց դա էլ ցանկանում է, սակայն խնդիրն այն է, որ հասարակությունն այս օրերին զգացել է իր իսկ էներգիայի համը, ինչը նշանակում է, որ մեծ է հավանականությունը, երբ մարդիկ ի վերջո կորոշեն իրենց իսկ ուժերով կազմակերպել և վերակազմակերպել այդ էներգիան՝ սպասումների վրա այն մսխելու փոխարեն: Եվ այդ դեպքում, իհարկե, իշխանությանը հազիվ թե լավ բաներ սպասվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում