Գերագույն ռադայի արտաքին գործերի կոմիտեն երեքշաբթի որոշել է մերժել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման մասին առաջարկությունը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» նախագահական թևի պատգամավոր Վլադիմիր Արևին:
Ինչպես ավելի վաղ հայտնել է ուկրաինական խորհրդարանի պատգամավոր Վլադիմիր Պարասյուկը՝ արտաքին գործերով Ռադայի կոմիտեն աջակցել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների խզման որոշմանը, որի մասին կատարվել է համապատասխան գրանցում:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դեմ է հանդես եկել այդ գաղափարին՝ հայտարարելով, որ անհրաժեշտ է համարում ջանքերը կենտրոնացնել Մինսկի պայմանավորվածությունների կատարմանը:
ՌԴ նախագահի մամլո քրտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունների նախաձեռնությունն անմտություն է: Նրա կարծիքով՝ այժմ այդ հարցը «փակված է մինչև այն ժամանակ, երբ կդառնա արդի և կշռադատված»:









































