BBC-ի փոխանցմամբ` Լայզա Մինելիի նախկին ամուսին, ռեալիթի շոուի պրոդյուսեր և աստղ Դևիդ Գեսթին Լոնդունում գտել են մահացած, հայտնել է նրա ընկեր և նախկին թիկնապահ Իմադ Հարդին:
«Խորին վշտով ես հաստատում եմ, որ Դևիդ Գեսթն այսօր մահացել է»,- ասել է նա:
Ինչպես հայտնում The Telegraph-ը՝ Գեսթը պլանավորել էր մոտ ապագայում ուղևորվել շրջագայության «Դևիդ Գեսթը մահացած չէ» անվանմամբ:










































