Saturday, 04 07 2026
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին

Չի բացառվում, որ հակառակորդը պլանավորել է որոշակի գործողություններ իրականացնել. Մովսես Հակոբյան

Պաշտպանության բանակի հետախուզական ստորաբաժանումները հետևում են հակառակորդի բոլոր զորաշարժերին: Այդ մասին «Ժամը» լրատվականին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը: «Չի բացառվում, որ հակառակորդը պլանավորել է որոշակի գործողություններ իրականացնել, սակայն նրանց բոլոր շարժերը մեր հետախուզության վերահսկողության տակ են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Հակոբյանը:

ԳՇ պետի տեղակալը մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ: Մասնավորապես, Հակոբյանը պատմել է, որ հայաստանյան իր գործընկերոջն է զանգահարել ՌԴ գլխավոր շտաբի պետը: «Նա նշել է, որ իրեն է դիմել Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը, որպեսզի միջնորդի` հանդիպելու Հայաստանի գլխավոր շտաբի պետին` հրադադար հաստատելու, հետագա հարցերը պարզաբանելու կամ լուծելու համար»,- ասել է Հակոբյանը:

Հարցին` արդյոք դա այն պահն էր, երբ հայկական ստորաբաժանումները հակագրոհ էին ձեռնարկում և առաջ շարժվում, Հակոբյաննն ասել է: «Այդ ժամանակ Պաշտպանության բանակը լիովին տիրապետում էր իրավիճակին, բացարձակ կերպով ճնշում էր հակառակորդին, որից հետո նա սկսեց կիրառել «Սմերչ», «Տոս», անօդաչու թռչող սարքեր: Զինադարը կնքվեց այն պահին, երբ ճնշումը սաստիկ էր և հակառակորդը մասսայական կորուստներ էր կրում»:

Գլխավոր շտաբի պետի տեղակալի խոսքով`հայկական կողմը բոլոր կարևորագույն հենակետերը հետ է վերցրել հակառակորդից, և այն փոքր հատվածը, որը գտնվում է հակառակորդի վերահսկողության ներքո, որևէ էական նշանակություն չունի հետագայում ծառայությունը կազմակերպելու, ինչպես նաև հայկական զորքերի վրա ազդելու առումով:

Պատասխանելով հարցին` ինչո՞ւ Ադրբեջանը գնաց նման գործողությունների, Հակոբյանը նշել է, որ վերջինս մտածում էր արագորեն գրավել առաջնագիծը և շանտաժի ենթարկելու միջոցով՝ հասնել իր ցանկություններին, ինչն Ադրբեջանին չհաջողվեց: ՙՆրանք գործի էին դրել Թուրքիայում հատուկ պատրաստված ստորաբաժանումներ, որոնք համալրված էին անհրաժեշտ զինտեխնիկայով: Ադրբեջանը հաշվի էր առել նաև տարածաշրջանում քաղաքական իրավիճակը, Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները: Ինչպես գիտեք, երկար ժամանակ հակառակորդը հրաժարվում էր բանակցային գործընթացին մասնակցել և ցանկանում էր փոխել բանակցային ձևաչափը: Այս գործողություններով նա փորձում էր միջազգային հանրությանը ապացուցել, որ եթե իրենց ուզած տարբերակով հարցը չլուծվի, ապա իրենք կգնան նման գործողությունների: Հակառակորդին չհաջողվեց որևէ պլան իրագործել, հայկական ուժերն ապացուցեցին, որ ի զորու են լուծել իրենց առջև դրված խնդիրները»,- ասել է նա:

Լրագրողի դիտարկմանը, որ ՊԲ-ն մշտապես հայտարարել է հակառակորդին ցավոտ պատասխանա տալու մասին` Հակոբյանն ընդգծել է. «Այս չորս օրերը ցույց տվեցին, որ ՊԲ-ն ինչ հայտարարել է` ունակ է իրականացնել: Վստահեցնում եմ, որ Ադրբեջանը ևս մեկ անգամ հնարավորություն կստեղծի հայկական զինված ուժերին` իր հայտարարություններն իրականացնել»:

Անդրադառնալով ԶՈՒ-ի` զինտեխնիկայով հագեցվածության մասին հարցին, Մովսես Հակոբյանն ասել է, որ ԶՈՒ-ի զարգացման պլանը, որը հաստատել է երկրի նախագահը 4 ամիս առաջ, ենթադրում է նաև արդիական զենքով համալրում և սպառազինության զարգացում, «ինչն այս պահին էլ իրագործվում է»: Ըստ Հակոբյանի` առաջին գծում ստորաբաժանումների հագեցվածության արդյունքում հնարավորություն է եղել որոշ դիրքերում վաղ նկատել հակառակորդին, խոցել և չթույլատրել մոտենալ, իրականացնել իրենց գործողությունները: ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը հրաժարվել է նշել, թե առաջնագծի հայկական դիրքերի որքան մասն է համալրված նման տեխնիկական միջոցներով` ավելացնելով, որ այդ ուղղությամբ լուրջ աշխատանք է տարվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում