Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հրաժեշտ Նալբանդյանին

Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում աշխատող Էդուարդ Նալբանդյանի փնտրտուքը Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի հանելուկներից մեկն էր՝ ավելին, քան թշնամու տանկերի ու «՚Սոլնցեպյոկների» տեղը։ Որովհետև նման անհայտ կորած ԱԳ նախարարը ի վիճակի է ավելի շատ վնասներ տալ, քան չբացահայտված տանկերն ու հրետանին։

Դեռևս ակնհայտ չեն Նալբանդյանի գաղտնի գործունեության վնասները, բայց արդեն ակնհայտ են նրա անգործունեության վնասները։ Եվ, իհարկե, ամենաառաջինն այն է, որ հիմա մենք միայն խոսում ենք տանկերից ու տրամաչափերից, բայց Ղարաբաղյան կարգավորման պարադիգմը հեռացել է երկրորդ պլան։ Բավական է միայն այն, որ մենք անգործ նստած սպասում էինք, թե երբ են համանախագահները գալու իրենց հին առաջարկներով։

Ռուսական գործոնի մասին իշխանությունները սկսեցին մեղմ տրտնջալ միայն համաֆեյսբուքյան համահայկական բանակումից հետո։ Ավելի ուշ ԱԳ նախարարությունը հիշեց, որ անհրաժեշտ է տասնյակ կյանքեր խլած զենքի վերաբերյալ հանդես գալ և նոտա հղեց, բայց չգիտես ինչու՝ Իսրայելին։

Կամավորներ են գնում ճակատ, երկրապահները իրենց կորովն ու հին ոսկորներն են տրամադրում ազգին, իսկ Էդուարդ Նալբանդյանը չկար։ Հետո ԱԳ նախարարության պաշտոնական կայքից իմացանք, որ գնացել է Փարիզ՝ ընտանիքին տեսության, բայց որ ճանապարհածախս չվճարի, ձեռքի հետ ֆրանկոֆոնիայի նախագահին էր հանդիպել ու մի հայտարարություն կորզել։ Բնականաբար, եթե քեռորդին ապրեր Ցյուրիխում, հանուն գործուղման փողերի, Ֆիլատելիստների ֆեդերացիայից էլ մի հայտարարություն կունենայինք։

Սերժ Սարգսյանը մինչև պատերազմը լայն քայլեր էր ձեռնարկել կառավարության փոփոխության ուղղությամբ․ Նալբանդյանը չկա, թող էլ չլինի, Սերժ Սարգսյանի համար շատ հարմար պահ է նաև ԱԳ նախարարին փոխելու համար։

Այդ քայլից օգուտները շատ են։ Նախ, կչեզոքացնենք Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքներից մեկը։ Հայաստանի շատ դեսպանների արկածները պարզապես խայտառակում են ռեսպուբլիկան։ Օսկանյանի ծիծաղելի քոմփլիմենթարից հետո էլ ավելի բեթար անհասկանալի քաղաքականության ծիրի մեջ ընկանք, որի սկիզբը, վերջը, պատճառներն ու առիթները այդպես էլ անհայտ մնացին։ Այդպես էլ Նալբանդյանը չբացատրեց սեպտեմբերի 3-ի արժեքային հեղաշրջման գաղտնիքն ու պատճառները։

Նալբանդյանի ամուլ քաղաքականության մասին շատ կարելի է խոսել, և այդ պրոբլեմից մեր արտաքին քաղաքականությունից վերացնելը բարի գործ կլինի մեր պետության հանդեպ։

Նալբանդյանի երկարատև նախարարության միակ հիշարժան պահը, թերևս, ցյուրիխյան արձանագրություններ էին, որտեղ նրան տրված էր պարզ ստորագրողի ֆունկցիա։ Ինչքան այդ արձանագրությունների տապալման համար մեղադրենք Թուրքիային, նույնքան էլ պետք է մեղադրենք մեր նախարարությանը։

Նալբանդյանի հրաժարականից մյուս ակնհայտ օգուտը ամեն ինչի պատասխանատուն ու մեղավորը գտնելն է։ Թեև ժողովրդական ցասումը հիմա հիմնականում ուղղված է ադրբեջանցիների դեմ, բայց շատ շուտով բոլորը խումհարից դուրս են գալու և զոհ են պահանջելու։ Նալբանդյանը շատ հարմար է որպես քավության նոխազ։

Հիմնական պրոբլեմը, իհարկե, Ռուսաստանն է։ Մոսկվային անհրաժեշտ է սեփական քաղաքական նախաձեռնությունից զուրկ, ռուսական հատուկ ծառայությունների հետ անձնական կապեր ունեցող արտգործնախարար Երևանում, ով ոչինչ չի անի և ըստ այդմ՝ նոր փոքրիկ գլխացավանքներ չի ստեղծի իրենց համար, ով տասնյակ զոհեր խլած սարսափելի զենքը կկոչի «բիզնես» և ընդամենը «կցավա» դրա համար։

Բայց այս անհարմարությունը կարելի է օգտագործել լուրջ դիվիդենտի համար. Ռուսաստանին կարելի է ցույց տալ, որ Հայաստանը այլևս չի ուզում այս կարևոր ոլորտը հանձնել Մոսկվայի ուղիղ ղեկավարմանը, Պուտինը գոնե թող իջեցնի կառավարման մակարդակը։ Ընդ որում՝ տվյալ պարագայում ամեն ինչ կարելի է անել առանց դիվանագիտական դեմարշների, առանց ակնհայտ կոպիտ քայլերի՝ զուտ սահմանադրական լիազորությունների շրջանակում։ Նաև այս փոփոխությունը պետք է ներկայացնել կառավարությունը Սերժ Սարգսյանի անձնական նշանակումներով համալրելու համատեքստում՝ զուտ կոնսոլիդացիա, առանց քաղաքականության։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում