Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է 1967 թվականի սահմաններով պաղեստինյան անկախ պետություն ստեղծելու անհրաժեշտության մասին:
Չավուշօղլուն այդ հայտարարությունն արել է Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների նիստում:
«Դժբախտաբար, դեռ շարունակվում է Պաղեստինի օկուպացումը: Չկա օրինական որևէ հիմնավորում՝ սեփական պետություն ստեղծելու հարցում պաղեստինցիներին մերժելո համար:
Եվ քանի դեռ չի ուղղվել այդ պատմական անարդարությունը, չի ստացվի կայունություն աահովել մեր տարածաշրջանում:
Մշտական խաղաղություն ապահովելու միակ միջոցը անկախ, ինքնիշխան Պաղեստինի ստեղծումն է 1967 թվականի սահմաններով՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով:
Ներկայում Պաղեստինյան պետությունը ճանաչվել է 137 երկրների կողմից: Եվ մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ այդ քանակը մեծացվի»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:







































