Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Երևանը միացավ Ադրբեջանի դաշնակիցներին

Հայաստանի կառավարությունը քիչ առաջ տեղեկություն է տարածել, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնում է Մոսկվա՝ ապրիլի 12-13-ը, այնտեղ ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին կամ այլ կերպ ասած՝ վարչապետերի հավաքին մասնակցելու համար: Ինչպես հայտնի է, այդ հավաքը պետք է ապրիլի 8-ին տեղի ունենար Երևանում, սակայն Ղարաբաղյան գոտում Ադրբեջանի սկսած պատերազմից հետո Ղազախստանը դեմ էր արտահայտվել Երևանում նման հավաք անցկացնելուն՝ անկասկած Ադրբեջանի պահանջով կամ հորդորով, իսկ Մոսկվան էլ առանց որևէ դիմադրության համաձայնել էր Ղազախստանի պահանջին: Այդպիսով, ԵՏՄ անդամ երկրները Ադրբեջանի սանձազերծած գրոհին զուգահեռ, դիվանագիտական և բարոյական հարված հասցրին իբր իրենց դաշնակից Հայաստանին՝ սատարելով Ադրբեջանին:

Հովիկ Աբրահամյանը, որ այժմ մեկնում է Մոսկվա, հայտարարեց, թե Երևանից նիստը տեղափոխելը անհիմն էր, իսկ Սերժ Սարգսյանն էլ Դմիտրի Մեդվեդևին ընդունելով Երևանում՝ հայտարարեց, թե չգիտի՝ ինչքանով են նման որոշում կայացնողները օգնել Ադրբեջանին, բայց որ ԵՏՄ հեղինակությանը հարվածել են, ակնհայտ է:

Եվ ահա, Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է կայացնում մեկնել Մոսկվա և մասնակցել Երևանից, իր իսկ խոսքով, «անհիմն» տեղափոխված նիստին: Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանն ըստ էության միանում է ադրբեջանական ագրեսիան Հայաստանի հանդեպ դիվանագիտա-քաղաքական ագրեսիայով շարունակած Ղազախստանին, Ռուսաստանին և Բելառուսին, ասել կուզի՝ դառնում է այդ ագրեսիայի մաս և արդարացնում է այն:

Մնում է հասկանալ, թե արդյոք այս որոշումը կայացվել է Սերժ Սարգսյանի համաձայնությա՞մբ, նա ի՞նքն է Հովիկ Աբրահամյանին հանձնարարել, որ պետք է գնալ, թե՞ Հովիկ Աբրահամյանն է Սերժ Սարգսյանին համոզել, որ ճիշտը գնալն է: Այսինքն՝ մնում է հասկանալ, թե արդյոք այստեղ գործ ունենք պետական շահի և արժանապատվության դեմ կոլեկտիվ կազմակերպված հանցագործությա՞ն հետ, թե՞ այնուհանդերձ մանիպուլյացիոն գործընթացի, որի արդյունքում Հովիկ Աբրահամյանը փորձել է լուծել իր անձնական քաղաքական խնդիրները և չանել մի բան, որը Ռուսաստանում դժգոհություն կառաջացնի իր անձի նկատմամբ: Քանի որ եթե գործ ունենք նման դեպքի հետ, ապա ոչ մի կասկած չկա, որ Մոսկվայում Հովիկ Աբրահամյանը իրավիճակը ներկայացնելու է այնպես, որ Սերժ Սարգսյանը չէր ուզում, որպեսզի Երևանը մասնակցի Մոսկվայի նիստին, իսկ ահա ինքը կարողացավ կորզել նման համաձայնություն:

Սակայն սա արդեն, իհարկե, իշխանության ներսում Սարգսյանի և Աբրահամյանի հարաբերությունների խնդիրն է, իսկ պետական տեսանկյունից փաստն այն է, որ պաշտոնական Երևանը կայացնում է նման ամոթալի որոշում, ցուցաբերում անարժանապատիվ կեցվածք, ըստ էության՝ անհարգալից վերաբերմունք դրսևորում թե՛ պետականության, թե՛ բառացիորեն մի քանի օր առաջ այդ պետականության պատիվն ու արժանապատվությունը, անվտանգությունը կյանքի գնով պաշտպանած հայ զինվորների և սպաների հիշատակի հանդեպ:

Իսկ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը թող միմյանց մեջ որոշեն, թե ում է պատկանում Ադրբեջանի դաշնակիցներին մատուցած այդ ծառայության «դափնին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում