ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է Իրաքյան Քրդստանի պատվիրակության հետ Սերգեյ Լավրովի հանդիպումը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով տեղեկատվության և մամուլի դեպարտամենտին:
«Հաստատում ենք այդպիսի հանդիպման փաստը»,- հայտարարել են վարչությունում:
Ավելի վաղ, Մոսկվայում Իրաքյան Քրդստանի պատվիրակության ղեկավար Ասո Թալիբանին հայտարարել էր, որ Իրաքյան Քրդստանի նախկին վարչապետ Բարհամ Սալեհը և Լավրովը քննարկել են Ժնևում բանակցություններին քրդերի մասնակցության հարցը:







































