Նորմատիվ իրավական ակտերի դաշնային պորտալում հրապարակված նախագծի տեքստի համաձայն` Ռուսաստանի Ազգային գվարդիայի դաշնային ծառայությունը ստացել է Ռոսգվարդիա անվանումը, հայտնում է gazeta.ru-ն:
«Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայությունը (Ռոսգվարդիա) հանդիսանում է գործադիր իշխանության դաշնային մարմին, որը Ռուսաստանի Դաշնության ազգային գվարդիայի զորքերի գործունեության, զենքի շրջանառության և մասնավոր անվտանգության ոլորտներում կատարում են պետական քաղաքականության մշակման և իրականացման, ինչպես նաև նորմատիվաիրավաբանական կարգավորման ֆունկցիաներ»,- գրված է փաստաթղթում:
Նախագծի տեքստից նաև հետևում է, որ Ռոսգվարդիան ունի իր զինանշանները` խորհրդանիշ և դրոշ, որոնք սահմանել է երկրի նախագահը:







































