Հայաստանի Մ-19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ընդունել էր իսրայելցիներին: Հայաստան-Իսրայել Մ19 տարեկանների հավաքականների ընկերական առաջին հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով 2:0 հաշվով:
Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը այս խաղին դրսևորվելու հնարավորություն էր տվել մի շարք երիտասարդների, որոնց հետ հետագայում մեծ հույսեր են կապվում: Այս խաղում հատկապես լավ տպավորություն է թողել դարպասապահ Մարկ Գրիգորյանը:
Պատահական չէ, որ նրան հաջողվել է երկրորդ խաղակեսում հետ մղել նաև հյուրերի 11 մետրանոց հարվածը: 2-րդ գոլից առաջ 11 մետրանոց էր նշանակվել, որը հետ է մղել Մարկ Գրիգորյանը:
Ըստ Հայաստանի և Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիաների համատեղ համաձայնության՝ Մ19 տարեկանների երկու հավաքականները ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն ապրիլի 13-ին:








































