Festo ընկերությունը ներկայացրել է ռոբոտ, որը հսկա սարդոստայններ է հյուսում, որոնք կարող են հեշտությամբ պահել մարդուն։ Այս մասին հայտնում է Gizmodo-ն։
3D Cocooner ռոբոտի ստեղծած սարդոստայնը կազմված է ճկուն, փափուկ թելերից, որոնք պատված են պլաստիկ «խեժից»։
Տպմանը զուգահեռ ներկառուցված տպիչի գլխիկի ուլտրամանուշակագույն ճառագայթումը ստիպում է նյութին կարծրանալ։







































