Բրյուսելում պայթյուններ իրականացրած ահաբեկիչների խումբը ծրագրել էր ահաբեկչություններ իրականացնել Ֆրանսիայում։ Այս մասին հայտնում է ֆրանսիական Libération թերթը։
Բրյուսելի ահաբեկչությունների կազմակերպիչներից մեկը՝ Մուհամմադ Աբրինին, ով ձերբակալվել էր ուրբաթ, քննիչներին պատմել է, որ ահաբեկիչները Բելգիայի մայրաքաղաքն ահաբեկչությունների գխավոր թիրախ դարձնելու մտադրություն չեն ունեցել։
Նրանք պատրաստվել են մի շարք ահաբեկչություններ իրականցնել Եվրո-2016-ին՝ Ֆրանսիայում։









































