Ամերիկյան The Boston Globe թերթը պատկերացրել է, թե ինչպիսին կլինի ԱՄՆ-ը նախագահական ընտրություննեում միլիարդատեր Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում: Պարբերականը խոսում է Թրամփի հաղթանակից մի քանի ամիս անց երկրում տեղի ունեցած իրադարձությունների մասին:
Թերթը գրում է ԱՄՆ-ից «գլխապտույտ արագությամբ» անօրինական միգրանտների զանգվածային արտաքսման սկզբի մասին: Պարբերականը ենթադրում է, որ արտաքսումը Թրամփից մոտ երկու տարի կպահանջի 400 մլրդ դոլար:
Այլ հոդվածներում The Boston Globe-ը կանխատեսում է ԱՄՆ-ի առևտրային պատերազմներ Չինաստանի և Մեքսիկայի դեմ, երկրի հարավային սահմանի երկայնքով պատի կառուցման սկիզբ, ինչպես նաև Թրամփի ներառում խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցուցակում սուննիների և շիաների միջև հակամարտության լուծման համար: