Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ ինքն ու թիմակիցները առավելագույն կերպով տրամադրված են գերմանական «Վոլֆսբուրգ»-ին անհրաժեշտ հաշվով հաղթելու ու կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելու հարցում: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «արքայական» ակումբը հյուրընկալվելիս 2:0 հաշվով պարտվեց «Վոլֆսբուրգ»-ին:
«Ռեալ»-ի գերբը չի հաղթում, բայց մեզ է պարտավորեցնում հաղթել: Առա՛ջ, Մադրի՛դ»,- թվիթերյան իր էջում գրել է Ռամոսը:
Հավելենք, որ քառորդ եզրափակչի պատասխան խաղը տեղի է ունենալու ապրիլի 12-ին Մադրիդում:









































