Սիրիան ներկայում ունի նոր կառավարության կարիք, որը կներկայացնի բոլոր կողմերի շահերը։ Այս մասին ասվում է Հիրոսիմայում անցկացված G7-ի արտգործնախարարների երկօրյա հանդիպման մասնակիցների ամփոփիչ հայտարարության մեջ՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Սիրիան հուսահատ կերպով կարիք ունի նոր կառավարության, որը կներկայացնի սիրիական բոլոր կողմերը և ունակ կլինի պաշտպանելու մարդկանց, պայքարելու ահաբեկչության դեմ և վերականգնելու Սիրիան»,- ասվում է փաստաթղթում։










































