Թուրքական Т24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է Թուրքիայում կառավարման նախագահական համակարգին անցում կատարելու անհրաժեշտության մասին։
Դավութօղլուն ընդգծել է, որ խոսքը 100 տոկոսանոց նախագահական համակարգի մասին է, սակայն եթե մյուս կուսակցություններն աջակցեն կիսանախագահական կառավարման համակարգին, ապա իրենք պատրաստ են քննարկել։
Դավութօղլուն հայտարարել է, որ կառավարման նախագահական համակարգին անցում կատարելու հարցը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է խորհրդարանում ունենալ առնվազն 330 պատգամավորի աջակցություն՝ հավելելով, որ ներկա դրությամբ իրենց պակասում է 13 պատգամավոր (ներկա դրությամբ ԱԶԿ-ն ունի 317 պատգամավոր):







































