Մեծ Բրիտանիայի վաչապետ Դևիդ Քեմերոնի եկամուտները 6 տարում կազմել են 1.08 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ վճարված հարկերի չափը՝ 402.28 հազար ֆունտ ստերլինգ: Այդ տվյալները նա բացել է կիրակի գիշեր, հայտնում է RIA Novosti-ն:
Նշված 6 տարիներից առաջինը նա ղեկավարել է Պահպանողական կուսակցության խորհրդարանական ընդդիմությունը, իսկ 5 տարին զբաղեցրել է վարչապետի պաշտոնը: Դեկլարացիայի համաձայն՝ Քեմերոնը եկամուտ է ստացել 3 աղբյուրներից. վարչապետի աշխատավարձ, ավանդներից և ներդրումներից տոկոսներ և իր սեփական տունը վարձակալությամբ տալուց:








































