Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ և պորտուգալական «Մարիտիմու» ակումբի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը մասնակցել է իր թիմի կազմում «Սպորտինգ»-ի դեմ հանդիպմանը:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հայտավորված էր խաղին, սակայն դուրս չէր եկել խաղադաշտ թիմի մեկնարկային կազմում:
Ղազարյանը դուրս եկավ փոխարինման միայն 60-րդ րոպեին, երբ իր թիմն արդեն զիջում էր մրցակցին 0-2 հաշվով: Չնայած խաղի 76-րդ րոպեին «Սպրոտինգ»-ը նաև 3-րդ գնդակը խփեց, այնուամենայնիվ Ղազարյանի խաղադաշտ դուրս գալը արդյունավետ ավարտ ունեցավ «Մարիտիմու»-ի համար:
Խաղի 81-րդ րոպեին 28-րդ ամյա հայ ֆուտբոլիստը դարձավ գոլի հեղինակ՝ ընթացիկ մրցաշրջանում իր հաշվին գրանցելով 3-րդ գոլը:








































