Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է արել` միջազգային իրավունքի հիման վրա, հայտնում է Irna գործակալությունը:
«Եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկու կողմերը ցանկանան, Իրանը պատրաստ է օգնել տարածաշրջանում հանգստությունը վերականգնելու համար»,- ասել է նախարարը էստոնացի իր գործընկերոջ հետ Թեհրանում համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
Նշելով, որ Իրանը ողջունում է տարածաշրջանում նոր հակամարտությունները կանխելու միջոցառումները, նա ավելացրել է, որ Թեհրանը նաև ողջունում է գոյություն ունեցողի դադարեցումը:
Զարիֆը նաև ավելացրել է, որ Իրանի պաշտոնական անձինք, ներառյալ նախագահ Հասան Ռոհանին, բանակցություններ են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ Կովկասյան տարածաշրջանում վերջին ռազմական գործողությունների վերաբերյալ:









































