Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգում աշխարհի չեմպիոն Մենի Պակյաոն Լաս-վեգասում կայացած մենամարտում երեկ պարտության է մատնել Տիմոտի Բրեդլիին:
Մենամատի դիմաց ֆիլիպինցին կվաստակի 20 մլն դոլար: 7 մլն-ը փոխանցվել է անմիջապես, իսկ մնացած 13 մլն-ը կփոխանցվի առաջիկա շաբաթների ընթացքում: Բրեդլին կստանա 4 մլն:
Ինչ վերաբերում է բռնցքամարտի երեկոյի շրջանակներում կայացած մյուս մենամարտերին, ապա Արթուր Աբրահամը, ով միավորների տարբերությամբ պարտվեց մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսին, վաստակել է 500.000 դոլար: