ԱՄՆ-ը մտադիր է պահպանել Աֆղանստանում իր ներկայությունը նաև 2016 թվականից հետո, ինչպես նաև շարունակել իշխանությունների հետ համագործակցությունը: Այս մասին ասված է Պետդեպի մամլո ծառայության կողմից տարածված՝ ամերիկա-աֆղանական երկկողմ հանձնաժողովի երրորդ նիստի արդյունքներով արված համատեղ հայտարարության մեջ: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Երկկողմ հանձնաժողովը ընդգծել է 2016 թվականից հետո ամերիկյան անվտանգության ուժերի ներկայությունը պահպանելու կարևորությունը՝ երկու կարևոր առաջադրանք կատարելու նպատակով. Աֆղանստանի ազգային պաշտպանության ուժերի պատրաստում, նրանց խորհրդատվություն և օգնության տրամադրում, ինչպես նաև երկկողմ համագործակցություն՝ ահաբեկչության դեմ պայքարի համատեղ ջանքերի շրջանակներում»,- գրված է հայտարարության տեքստում:
Կողմերը մասնավորապես համաձայնվել են «ամրապնդել Աֆղանստանի անվտանգությունը և կայունությունը», ինչը պետք է հանգեցնի ահաբեկչական խմբավորումների թուլացման:









































