Sky Sports-ի փոխանցմամբ` ՊՍԺ-ն ֆավորիտ է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի ձեռքբերման հարցում: Փարիզյան ակումբը հսկայական աշխատավարձ է առաջարկում ֆուտբոլիստին:
Ֆինանսական տեսակետից Ռոնալդուի տրանսֆերը բարդ կլինի իրականացնել: «Ռեալ»-ը քիչ գումարով չի հրաժարվի ֆուտբոլիստի ծառայություններից:
Մադրիդյան ակումբի ղեկավարության հետ համաձայնության գալուց հետո պետք է բավարարել նաև Ռոնալդուի ֆինանսական պահանջները: Հիշեցնենք` Ռոնալդուի ծառայություններով հանգամանորեն հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:







































