ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Քաբուլ, որտեղ բանակցություններ կանցկացնի Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի և երկրի ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ինչպես սպասվում է, քննարկման գլխավոր թեման կլինի անվտանգության ոլորտում համագործակցության երկկողմ համաձայնագրի գործնական կիրառումը, որը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերին թույլ է տալիս մնալ Աֆղանստանում:
BBC-ի լրագրողի խոսքով՝ սպասվում է, որ կքննարկվի նաև երկրի արևելյան շրջաններում ԴԱԻՇ-ի զինյալների աճող ազդեցության հարցը:




































