Monday, 06 07 2026
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը

ԱԳ փոխնախարարը Թալիշի դեպքերի մասին խոսել է բռնի ծայրահեղականության դեմ պայքարի համաժողովին

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ապրիլի 8-ին Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի և Շվեյցարիայի համատեղ կազմակերպած Բռնի ծայրահեղականության դեմ պայքարին նվիրված համաժողովին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաժողովի բարձր մակարդակի հատվածը համանախագահում էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերը:

Համաժողովին մասնակցում էին մի քանի տասնյակ երկրների արտաքին գործերի նախարարներ և փոխնախարարներ, ինչպես նաև բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարում ներգրավված միջազգային կառույցների համապատասխան պաշտոնյաներ:

Փոխնախարար Հովակիմյանն իր ելույթի սկզբում նշել է, որ, նախքան ահաբեկչության և մարդու իրավունքների կոպիտ խախտումների հանգեցնող բռնի ծայրահեղականությանն անդրադառնալը, անհրաժեշտ է հասկանալ այդ երևույթի էությունը: Հրամայական է դառնում միջազգային հանրության համախմբումը՝ ընդհանուր ռազմավարություն մշակելու նպատակով: Նշվել է, որ թեև ակնհայտ է, որ պետք է խուսափել բռնի ծայրահեղականությունը և ահաբեկչությունը որևէ կրոնի կամ էթնիկ խմբի հետ նույնացնելուց, միևնույն ժամանակ, նույնքան ակնհայտ է, որ բռնի ծայրահեղականության ժամանակակից դրսևորումների, մասնավորապես, «Իսլամական պետության» և «Ալ Նուսրայի» կողմից իրականացվող ցեղասպանության հանգեցնող զանգվածային ոճրագործությունների հիմնական թիրախը կրոնական կամ էթնիկ համայնքներն են:

Ըստ ՀՀ փոխարտգործնախարարի՝ ցեղասպան գործողություններ իրականացնող ահաբեկչական խմբավորումներին որևէ պետության կողմից տրամադրվող ցանկացած աջակցություն պետք է որակվի որպես հանցակցություն: Բռնի ծայրահեղականությանը հակազդելիս, մարդու իրավունքների համատեքստում, առանցքային նշանակություն ունի զոհերի իրավունքների պաշտպանությունը: Այս առումով պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել ատելության հողի վրա հանցանքների կանխարգելմանը, քանի որ վերջիններս անմիջական կապ են ստեղծում բռնի ծայրահեղականության ու ահաբեկչության միջև և հանգեցնում ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների ու մարդկության դեմ ոճիրների:

Աշոտ Հովակիմյանն ընդգծել է, որ չլուծված հակամարտությունները կարող են պարարտ հող ստեղծել բռնի ծայրահեղականության համար, առավել ևս, երբ պետական իշխանությունները օգտագործում են հակամարտությունները մարդու իրավունքները սահմանափակելու և հակամարտության կողմերի դեմ հասարակության բոլոր մակարդակներում թշնամություն քարոզելու համար: Այս կապը, սակայն, չի գործում միայն մեկ ուղղությամբ, քանզի բռնի ծայրահեղականությունն իր հերթին կարող է բացասական ազդեցությունն ունենալ հակամարտությունների կարգավորման վրա, առավել ևս, երբ հանցագործների հե րոսականացումն օգտագործվում է իբրև հասարակությանը մոբիլիզացնող ուժ:

Ելույթում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից շարունակաբար կիրառվող բռնի ծայրահեղականության դրսևորումներին, ինչի ցայտուն օրինակն էր մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը և հերոսացնելը: Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների համատեքստում ԱԳ փոխնախարարը առանձնահատուկ կարևորել է Թալիշ գյուղում «Իսլամական պետության» ոճով խաղաղ բնակիչների նկատմամբ կիրառված բարբարոսությունների միջազգային դատապարտումը՝ որպես մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարման աղաղակո ղ դեպքերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում