Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Ֆրանսիայի Լիգա 2-ի առաջատար «Դիժոն»-ի պաշտպան Գաել Անդոնյանը նորից հնարավորություն չի ստացել դրսևորելու իրեն:
Ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ երիտասարդ պաշտպանը կրկին չի հայտավորվել 33-րդ տուրում սպասվող «Կլերմոն»-«Դիժոն» հանդիպմանը:
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը կրկին դուրս է մնացել «Դիժոն»-ի գլխավոր մարզչի տեսադաշտից:
Հավելենք, որ «Կլերմոն»-«Դիժոն» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 9-ին:





































