Հունիսի 24-26-ը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կայցելի Հայաստան՝ հաղորդում է ТАСС գործակալությունը:
«Սուրբ Էջմիածնի առաջնորդարանը հայտարարում է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը համայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով հունիսի 24-26-ը կայցելի Հայաստան»,- ասվում է Հայ առաքելական եկեղեցու տարածած հայտարարության մեջ:
Դա Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի երկրորդ այցը կլինի Հայաստան: 2001թ. Հովհաննես Պողոս Երկրորդ պապը այցելեց Հայաստան՝ մասնակցելու Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված հանդիսությանը:










































