Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում չկան հրետանու կիրառմամբ լայնամասշտաբ ռազմական գործողություններ, իսկ եթե կան հրաձգություններ, ապա դրանք կրում են միայնակ բնույթ:
«Ամեն դեպքում ներկա դրությամբ հայտարարված է հրադադար, այն պահպանվում է։ Եթե կան կրակոցներ, ապա դրանք կրում են միայնակ բնույթ։ Հանուն օբյեկտիվության պետք է խոստովանել, որ դրանք տեղի են ունեցել նաև մինչ այդ։ Սակայն ծանր տեխնիկայի, հրետանու մասնակցությամբ լայնամասշտաբ ռազմական գործողություններ չկան, որոնք կիրառվել են այստեղ»,- ասել է Մեդվեդևը։









































