Լեդի Գագայի դաշնամուրն աճուրդի կհանեն, հայտնում է rosbalt.ru-ն: Ապագա աստղը դրանով նվագել է 5 տարեկանում: Հենց այդ ժամանակ է նա գրել իր առաջին դաշնամուրային ստեղծագործությունը:
Julien’s Auctions աճուրդի տունը երաժշտական գործիքը գնահատել է 200-250.000 դոլար: Աճուրդը տեղի կունենա Նյու Յորքում 2016թ. մայիսի 21-ին: Վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի 2012թ. երգչուհու հիմնած Born This Way Foundation բարեգործական հիմնադրամին:
Դաշնամուրը Գագայի տատիկն ու պապիկն են գնել 1966թ. 780 դոլարով: Երգչուհին երաժշտության դասեր առնել սկսել է 4 տարեկանում:








































