ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիան մտադիր է ուժեղացնել պայքարը ԴԱԻՇ-ի դեմ: korrespondent.net-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաղդադում ապրիլի 8-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Կոալիցիան կշարունակի հարվածել ԴԱԻՇ-ի պարագլուխներին՝ նշել է Քերին և ընդգծել, որ «առաջնահերթությունների թվում է» Մոսուլի ազատագրումը, որը գտնվում է ծայրահեղականների ձեռքում:
Նրա խոսքով՝ Իրաքի համար շատ կարևոր պահ է, երբ առկա են ԴԱԻՇ-ի դեմ պայքարի ավելի շատ հաջողություններ, բայց երկրում պահպանվում է քաղաքական մեծ անորոշությունն ու անկայունությունը:
Քերին նշել է, որ Իրաքի կառավարությունը պետք է «միավորի և վերածնի երկիրը, վերադարձնի ԴԱԻՇ-ի կողմից գրավված տարածքները»: Այդ իմաստով առանցքային կդառնան սուննիներով բնակեցված շրջաններում կարգուկանոնի վերականգնման ջանքերը՝ դրանք ԴԱԻՇ-ից ազատագրելուց հետո:








































