Deep Purple խմբի լեգենդար բրիտանացի ռոքերները ներառվել են ռոք-ն-ռոլի փառքի սրահում (Քլիվլենդ, Օհայո)։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը։ Սրահը համալրել են նաև այնպիսի հայտնի երաժիշտներ, ինչպիսիք են Cheap Trick-ի, Chicago-ի անդամները, N. W. A.-ի ռեփերներն ու բլյուզ-կիթառահար Սթիվ Միլլերը։
Կատարողներին կամ խմբին փառքի սրահում ներառելու համար անհրաժեշտ է, որպեսզի նրանց առաջին ձայնագրութան թողարկումից անցած լինի առնվազն 25 տարի։
Երաժիշտներին Փառքի սրահում ներառելու ընթացակարգն անցկացվում է 1986 թվականից։ Հավակնորդներին ընտրում է 1000 փորձագետ-լրագրողներից և երաժշտական ինդուստրիայի ներկայացուցիչներից կազմված կոմիտեն։
Deep Purple-ը ձևավորվել է 1968 թվականին։







































