Կանադայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի սահմանումը ԵՄ-ի համար կլինի ոչ արդյունավետ քայլ, հայտարարել են Կանադայի ներգաղթյալների, փախստականների և քաղաքացիության հարցերով ծառայությունում, հայտնում է RIA Novosti-ն:
«Ամեն տարի շատ կանադացիներ են այցելում ԵՄ, և եթե նրանց նկատմամբ մտցվի վիզային ռեժիմ, ապա դա նշանակալիորեն կանդրադառնա Եվրոպայի տուրիզմի և մարդկանց կապերի վրա: Դա կլինի ոչ արդյունավետ՝ հաշվի առնելով մեր երկկողմ սերտ հարաբերությունները»,- հայտարարել է կանադական գործակալության մամլո ծառայության ներկայացուցիչ Ռեմի Լարիվյեն:










































