Չինական գրաքննությունը փակել է ամերիկյան Time և բրիտանական The Economist պարբերականների կայքերը, հայտնում է The New York Times-ը: The Economist կայքը փակվել է ապրիլի 2-ին, իսկ Time-ը՝ ապրիլի 5-ին:
Պարբերականն այն կապում է այդ ամսագրերում նախագահ Սի Ցզինպինի մասին քննադատական հոդվածների հրապարակման հետ: Նյութերի հեղինակները նրան մեղադրել են Չինաստանի քաղաքական կյանքը դաժանորեն վերահսկողության ենթարկելու, ինչպես նաև անհատի պաշտամունքի սահմանման մեջ՝ նրան համեմատելով Մաո Ցզեդունի հետ:
Չինական իշխանությունները պարբերաբար արգելափակում են իրենց ոչ հարմար նյութերը համացանցում: Ավելի վաղ Չինաստանն արգելափակել է Google, Wikipedia, VK և այլ կայքեր:









































