Ղարաբաղյան հակմարտության լուծումը բացառապես ԵԱՀԿ-ի պատասխանատվությունն է, մյուս կիազմակերպությունները կարող են միայն օգնել: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել Է ԵԱՀԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Ղարաբաղյան հակմարտությունը բացառապես ԵԱՀԿ-ի պատասխանատվությունն է, մյուս բոլոր կազմակերպությունները կարող են տեսականորեն նպաստել ԵԱՀԿ-ի ջանքերին, բայց դա իրապես հակամարտություն է, որով զբաղվում է և պատրավոր է զբաղվել մեր կազմակերպությունը: Այստեղ լրիվ 100% պատասխանատվությունը նրա համար, ինչ տեղի է ունենում հակամարտության գոտում, որպես աջակցող կողմի, իհարկե, ԵԱՀԿ-ինն է»,- ասել է նա Մոսկվա-Վիեննա տեսակամրջի ժամանակ:
Լուկաշևիչի խոսքով՝ ԼՂ խաղաղարարներ մտցնելու մասին որոշում կարող է ընդունվել միայն տարածաշրջանում քաղաքական կարգավորման ձեռքբերումից հետո:
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդրով զբաղվող Մինսկի խումբը դեռևս նկատելի արդյունքների չի հասել սրված հակամարտության կարգավորման հարցում՝ բացի հրադադարի պահպանումից:
«Առայժմ նկատելի արդյունքներ չկան, կա միայն մեկ կարևոր արդյունք, որին հաջողվել է հասնել. դա հրադադարի պահպանումն Է»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ այժմ հանգուցային խնդիրը հակամարտության կողմերի միջև վստահության պահպանումն է։







































