Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՊՀ-ում համանախագահող երկրների (Ռուսաստան, Ղրղըզստան, Ղազախստան) արտգործնախարարները Ղարաբաղյան հակամարտող կողմերին կոչ են արել պահպանել հրադադարն ու միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման համար:
«ԱՊՀ-ում խորին մտահոգությամբ ենք ընդունում Ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծի զինված բախումների մասին հաղորդագրությունները, որոնք հանգեցրել են զոհերի, այդ թվում նաև քաղաքացիական բնակչության շրջանում։
Հակամարտող կողմերին կոչ ենք անում խստորեն պահպանել ռազմական գործողությունների հրադադարի ռեժիմն ու ցուցաբերել զսպվածություն՝ թույլ չտալու համար մարդկային նոր զոհեր։
Անհրաժեշտ է հնարավորինս արագ ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ կայունացնելու համար իրավիճակն ու ակտիվացնելու համար հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը՝ հենված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հստակեցրած սկզբունքների վրա»,- ասված է կոչում։
ԱՊՀ-ում համանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարությունը տարածվել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ, որն այսօր անցկացվում է Մոսկվայում։









































