Գերմանիայում տեղի է ունեցել Volocopter-ի առաջին փորձնական արձակումը։ Այն համարվում է առաջին թռչող ավտոմեքենան։ Մեքենան մի քանի մետր վեր է բարձրացել և թռչել ոչ մեծ տարածություն՝ 25 կմ/ժամ արագությամբ։ Այս մասին հայտնում է New Scientist-ը։
Թռչող մեքենան մշակում է Գերմանիայում տեղակայված E-Volo ընկերությունը։ Տրանսպորտային միջոցն ունի 18 պտուտակ։ Կառավարման համակարգը մշակել է Intel-ին պատկանող և Գերմանիայում տեղակայված Ascending Technologies ընկերությունը։ Volocopter-ի կառավարումը կատարվում է ջոյստիկի օգնությամբ։
Ծրագրվում է հետագայում փորձարկում իրականացնել ավելի մեծ հեռավորության վրա՝ 100 կմ/ժամ արագությամբ։
Volocopter-ի ստեղծողները մեքենան համարում են անվտանգ և էկոլոգիապես մաքուր:








































