Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է իր թիմակից Լիոնել Մեսսիի խաղը:
«Մեսսին հավասարը չունի ողջ աշխարհում: Նա մեծ վարպետ է: Ինչ վերաբերում է ինձ, ապա երազում եմ Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դառնալ՝ եզրափակչում գոլ խփելով»,- հայտարարել է Բրազիլացին:
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան դիտարկում է Նեյմարին ավագի թևկապից զրկելու հարցը, քանի որ դժգոհ է նրա գրծողություններից թե՛ խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս:






































